ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News
Ուհանի լաբորատորիայից COVID-19-ի արտահոսքի մասին վարկածը ոչ մի ապացույց չունի: Այդ մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: Ըստ պաշտոնյայի՝ վիրուսի ծագմանն ու դրա փոխանցման աղբյուրներին վերաբերող հարցերը պետք է ուսումնասիրեն գիտնականները:
«ԱՀԿ-ն բազմիցս հայտարարել է՝ չկա որևէ ապացույց, որ վարակը լաբորատորիայում է ստեղծվել: Աշխարհահռչակ շատ փորձագետներ ևս այդպես են կարծում», - նշել է Չժաո Լիցզյանը:
Նշենք, որ ավելի վաղ «Fox News»-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ կորոնավիրուսը ծագել է Ուհանի լաբորատորիայում, դրա աշխատակիցն էլ հենց զրոյական հիվանդն է:
Վարակի առաջացման վարկածների մասին էր անդրադարձել նաև ՌԴ ԱԳ նախարար ՍԵրգեյ Լավրովը: Ըստ պաշտոնյայի՝ վարակի պատճառը Ուհանի լաբորատորիայում չջղիկների վրա փորձարկումներն են եղել: