ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Չինաստանի Ուհան քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի բռնկման օջախ, բոլոր հիվանդների դուրս գրումից հետո փակվել են 14 ժամանակավոր հիվանդանոցները:
«Տեղի է ունեցել Ուհանի ժամանակավոր հիվանդանոցի փակման արարողությունը Ուհանի մարզադաշտում: Այսօր դուրս կգրվի հիվանդների վերջին խումբը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Համաճարակաբանական իրավիճակի բարելավման և դեպքերի թվի կրճատման շնորհիվ հիվանդանոցները սկսել են փակվել: Ավելի վաղ հայտարարվել էր 11 ժամանակավոր հիվանդանոցների փակման մասին:
Նշենք, որ համաճարակի բռնկումից հետո Ուհանում մի շարք մարզադաշտեր և ցուցասրահներ վերածվել էին ժամանակավոր հիվանդանոցների:
Ըստ վերջին տվյալների՝ Հուբեյ նահանգում վերջին 1 օրում գրանցվել է վարակման 17 դեպք: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 1152 մարդ: Մահացել է 17 մարդ:
Նշենք, որ կորոնավիրուսի օջախ՝ Ուհան քաղաք է այցելել նաև Չինաստանի ղեկավար, որը, ըստ վերլուծաբանների, վկայում է այն մասին, որ երկում համաճարակը հաղթահարված է։
Չինաստանում վարակվածների թիվը հասել է 80756-ի, մահերինը՝ 3136, ապաքինվածներինը՝ 64590 մարդ, ստացվում է, Չինաստանում այս պահին վարակվածների թիվը մոտ 17 հազար է։