ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը, այս մասին Վրաստանի կառավարության շենքում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Որոշման ընդունումից հետո կանոնները խտացվելու են։ Մենք դիմել ենք նախագահին, որ նա մոտ ժամանակները դիմի Խորհրդարանին՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի ժամկետը մինչև մայիսի 10-ը երկարաձգելու համար»,- հաղորդել է վարչապետը:
Կառավարության որոշմամբ՝ ապրիլի 15-ի ժամը 21:00-ից 10 օր շարունակ կարգելվի Թբիլիսի, Բաթումի, Քութայիսի և Ռուսթավի մուտքը և ելքը:
Նշենք, որ Վրաստանում այսօր կորոնավիրուսով վարակման 500 նոր դեպք է ստուգվում: Արձանագրվել է COVID-19-ով վարակման 296 դեպք, որոնցից 69-ն առողջացել են: