ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Վրաստանում հայտարարված արտակարգ դրությունը կերկարաձգվի մինչև մայիսի 22-ը: Այս մասին արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին: Այս մասին գրել է «Ալիք Մեդիան»։
Նրա խոսքով կառավարությունն արդեն դիմել է նախագահին, որպեսզի վերջինս հրապարակի Վրաստանում արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարաձգելու մասին որոշումը: