ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News
Կորոնավիրուսից ապաքինված Նեյմարը, Անխել Դի Մարիան, Լեանդրո Պարեդեսն ու Կեյլոր Նավասն ընդգրկվել են Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հայտացուցակում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը Ֆրանսիայի առաջնության երրորդ տուրում սեպտեմբերի 13-ին կընդունի «Մարսելին»։
Նրանց ախտորոշման մասին հայտնի էր դարձել սեպտեմբերի 2-ին, որից հետո ֆուտբոլիստները կարանտինի մեջ էին։
Առայժմ ինքնամեկուսացած են կորոնավիրուսով վարակված Կիլիան Մբապեն, Մաուրո Իկարդին եւ Մարկինյոսը։
ՊՍԺ - «Մարսել» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
--0--ԿԿ