ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24 News
«Լիդսի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նորման Հանթերը, որը վարակվել էր կորոնավիրուսով, 77 տարեկանում մահացել է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Ազգային հավաքականի կազմում Հանթերն 1966 թվականին Անգլիայում անցկացված աշխարհի առաջնությունում չեմպիոն էր հռչակվել, իսկ երկու տարի անց նվաճել էր Եվրոպայի առաջնության բրոնզը:
Բացի այդ, ֆուտբոլիստը նվաճել է նաև Անգլիայի չեմպիոնի և Անգլիայի գավաթակրի տիտղոսները: