ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
55 տարեկան հասակում մահացել է «Արսենալի» և «Էվերթոնի» նախկին հարձակվող Քևին Քեմփբելը։ Ֆուտբոլիստը տառապել է կարճատև հիվանդությամբ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
«Այս դժվար պահին մեր մտքերը նրա ընկերների և ընտանիքի հետ են: Հանգչիր խաղաղությամբ, Քևին»,- գրված է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Քեմփբելը «Արսենալում» խաղացել է 1987-1994 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 210 հանդիպում, որոնցում դարձել է 55 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։
1999-ից 2005 թվականներին նա հանդես է եկել «Էվերթոնում»։ Նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 160 հանդիպում՝ դառնալով 50 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
--00—ԼՀ