ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News
Ցավով պետք է նշեմ, որ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և մեր քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։
Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Առողջ եղե՛ք»,- նշել է նա։