ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք, ապաքինվել է 18 մարդ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 214 դեպք, որից առողջացել են 64 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է»,-տեղեկացրել է մարզպետը: