ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ մեկուսացվածներն ապահովված են որակյալ սնունդով և լավ պայմաններով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը։
Առաջատար հյուրանոցները և սննդի ցանցերը ևս միացել են վիրուսի դեմ պայքարին։ Կառավարության ֆինանսավորմամբ նրանք ապահովում են մեկուսացվածներին որակյալ սննդով և լավ պայմաններով։
Պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ եկամուտ են ստանում նաև զբոսաշրջության ոլորտում գործունեությունը դադարեցրած ընկերությունները։