ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Տավուշի մարզում այս պահին 2 վարակակիր կա, որոնցից մեկը ազգությամբ ուզբեկ է։ Այս մասին Հ1 հեռուստաընկերության «Լուրերի» թողարկման ժամանակ ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Մարզպետի խոսքով՝ Տավուշի մարզի առանձնահատկությունը՝ Հայաստանի դարպաս հանդիսանալն է վիրուսի թափանցման պատճառ դարձել:
«Օրական 100-ից ավել ավտոմեքենաներ հատում են Վրաստանի սահմանը։ Մեր պարտականությունների մեջ է մտնում վերահսկել այդ տեղաշարժը, բայց կարող են լինել նաև այսպիսի դեպքեր»,- պարզաբանել է Չոբանյանը։
Նրա փոխանցմամբ՝ մարզում կան 30-ից ավելի մեկուսացվածներ, որոնք հայտնաբերված դեպքերի կոնտակտավորներ են։
«Մարզում ունենք 7 սանիտարական անցակետեր, որոնց նպատակը ոչ միայն հիվանդ կամ ախտանիշներ ունեցող մարդկանց հայտնաբերումն է, այլև ներքին միգրացիոն շարժերի կանոնակարգումը»,- նշել է մարզպետը։