ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
Հայաստանում արտակարգ դրության օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Այս մասին ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Պաշտպան Արման Թաթոյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է, որ դրանք ունեն և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ հիմքեր։
Ըստ Թաթոյանի՝ ինքնամեկուսացումը, աշխատանքի չներկայանալը, ինչը սոցիալական կողմնակի հետևանքներ կարող է առաջ բերել, ինչպես նաև հոգեբանական սթրեսը, աշխարհում համարվում են բռնությանը նպաստող գործոններ՝ կնոջ, երեխաների, անգամ տարեցների նկատմամբ։
Արման Թաթոյանն ընդգծել է, որ բռնությունից տուժած անձանց աջակցության ծառայություններն այս դեպքերում պետք է առավել ակտիվ աշխատեն։ Պաշտպանը խոսել է նաև սոցիալական մեդիայում տիրող ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ այն իրական կյանք տեղափոխվելու լուրջ վտանգ է իր մեջ կրում։
Մանրամասները՝ տեսանյութում։