ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը տեղեկացրել է, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրվող 1.1 մլն դոլարն ավելացրել է 600 հազար դոլարով:
Ընթացքի մեջ է 6 մլն դոլար արժողությամբ օգնության ևս մեկ ծրագիր ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից, համաձայն որի՝ Հայաստան կբերվեն նոր տիպի 2000 թեստեր:
«Ատոմային մեթոդների հիման վրա ստեղծված նոր թեստեր են, որոնք մի քանի ժամվա ընթացքում տալիս են թեստավորման արդյունքները»,-ասել է Ավետ Ադոնցը, ապա հավելել, որ Հնդկաստանի գործընկերները ևս դեղորայքի մասով օգնություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել: