ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Ապրիլի 22-ին ադրբեջանական Դաշքենդ գյուղի մոտակայքում` իրանա-ադրբեջանական սահմանային անցակետում 3 սահմանախախտ փորձել է Իրանից անցնել Ադրբեջանի տարածք:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ սահմանապահները կանգ առնելու պահանջից հետո նախազգուշական կրակ են բացել։ Սահմանախախտները սկսել են կրակել ջոկատի ուղղությամբ, ինչին ի պատասխան սահմանապահ ջոկատը պատասխան կրակ է բացել, ինչի հետևանքով վիրավորվել է սահմանախախտներից մեկը:
Վիրավոր սահմանախախտը հոսպիտալացվել է, ավելի ուշ մահացել։ Մյուս երկուսին հաջողվել է փախչել Իրան։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 կգ քաշով հաշիշի նմանվող թմրանյութ, որսորդական հրացան և 6 փամփուշտ: