ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 29, 24News
«Կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ կապված որոշում է ընդունվել փետրվարի 29-ին՝ ժամը 16:00-ից ժամանակավորապես փակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ միջպետական սահմանը»,- ասվում է երկրի կառավարության հայտարարության մեջ:
Փետրվարի 19-ին Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին: Երկրում արդեն հայտնաբերվել է վարակման 593 դեպք, մահացել է 43 մարդ:
Կորոնավիրուսի առողջացածների, վարակվածների և մահացածների թվին, ինչպես նաև կորոնավիրուսով վարակված քաղաքացի ունեցող երկրների ցանկին կարելի է ծանոթանալ և օնլայն հետևել https://www.worldometers.info/coronavirus/ հասցեում։