ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Երեք զինված օրինախախտներ փորձել են Ուկրաինայի կողմից հատել ՌԴ սահմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Սահմանապահները կանխել են սահմանի ապօրինի խախտման փորձը: Փոխհրաձգության ընթացքում սահմանախախտներից մեկը մահացել է, երկուսը թաքնվել են:
Ընթանում են օպերատիվ քննչական գործողություններ: Կատարվածի այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
--00--ԱԹ