ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի կառավարման և քաղաքականության ֆակուլտետի դեկան, քաղաքական գիտությունների դոկտոր Հենրի Տիգրանի Սարդարյանը ՄԱԿ-ի պետական կառավարման հանձնաժողովում ընտրվել է Ռուսաստանի ներկայացուցիչ: Այդ մասին հայտնում է Rusarminfo-ն:
Ըստ աղբյուրի՝ Հենրի Սարդարյանի թեկնածությունն առաջադրել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հաստատել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
ՄԱԿ-ի Պետական կառավարման փորձագետների հանձնաժողովը բաղկացած է 24 անդամից, որոնք ամեն տարի հանդիպում են Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: