ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Եվրոպայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների շուրջ 50 տոկոսը ծերանոցներում ապրողներն են։ Այս մասին հաղորդել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի ղեկավար Հանս Քլյուգեն։
«Սա մարդկային աներևակայելի ողբերգություն է։ Յուրաքանչյուրը, ով մահանում է ծերանոցում, կյանքի վերջում խնամք ստանալու իրավունք ունի, այդ թվում համապատասխան դեղերի օգնությամբ ախտանշանների թեթևացում, իրենց հարազատների շրջապատում»,- ասել է Քլյուգեն։
Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի հետազոտության համաձայն՝ ծերանոցներում կորոնավիրուսից մահվան դեպքերի 42-57 տոկոսը բաժին է ընկել Իտալիային, Իսպանիային, Ֆրանսիային, Իռլանդիային և Բելգիային։