ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատարագ է մատուցել Անթիլիասի հրապարակում, որի ժամանակ ուղերձ է հղել Թուրքիայի իշխանությանն ու պատգամ՝ հայ ժողովրդին:
Արամ Ա կաթողիկոսը ասել է, որ չնայած համավարակի պատճառով հայ ժողովուրդը միասնաբար չի կարողանում արտահայտել իր հավաքական վճռականությունը, բայց շարունակում է պահանջատեր լինել ցեղասպանության ճանաչման համար:
«105 տարիներ մենք պահանջեցինք, այսօր էլ պահանջում ենք: Թուրքիայից ցավակցություն, երկխոսություն չենք պահանջում, այլ՝ արդարություն միջազգային օրենքին համաձայն ցեղասպանության պարագայում: Ոչ միայն ցեղասպանը, արդարության անցյալը պետք է ներկայանա, հատուցում պետք է տրվի զոհին: Սա իմ կարծիքը չէ, միջազգային օրենքն այդպես է ասում»,-ասել է Արամ Ա-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանքից կոչ արել ժողովրդի բոլոր զավակներին՝ վերանորոգելու պահանջատիրական հավատքը, կամքը, վճռականությունն ու հանձնառությունը:
«1915-ին մարդ-կորոնավիրուսները, որոնք կոչվեցին թալիաթներ, էնվերներ, ուզեցին հայ ժողովրդին դագաղի մեջ դնել, պատմությունը վկայեց, որ իրենք դագաղի մեջ դրվեցին»,-ասել է Արամ Ա-ն:
Մանրամասները՝ տեսանյութում: