ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
Իրանից Թուրքիա բնական գազ տեղափոխող խողովակաշարի թուրք-իրանական սահմանի հատվածում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատճառով Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Այս մասին հայտարարել է Իրանի ազգային գազային ընկերության ներկայացուցիչ Մեհդի Ջեմշեդի-Դանան։ Նա Իրանի պետական հեռուսաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է, որ այդ հարձակումն իրականացվել է «ահաբեկիչների» կողմից։
Նշվում է, որ գազատարի վրա հարձակումը տեղի է ունեցել թուրք-իրանական Բազարգանի անցակետի շրջանում։