ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
«Կարևոր նախագծեր քննարկեցինք։ Այսուհետ Զինծառայության ժամանակ մահացած զինծառայողների հարազատները ևս կօգտվեն հանրային պաշտպանի անվճար ծառայությունից»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նաև երեխաների սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային:
«Լսեցինք նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաշվետվությունն ու 2019 թվականի կառավարության ծրագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող հաշվետությունը»- ասված է գրառման մեջ։