Վարդանյանի շիրայոտ քծնանքը Հարությունյանի նկատմամբ հասկանալի չէր, նա ազատվեց Բաքվի դիկտատով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Վարդանյանի շիրայոտ քծնանքը Հարությունյանի նկատմամբ հասկանալի չէր, նա ազատվեց Բաքվի դիկտատով: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

 Զոհրաբյանի համոզմամբ, Արայիկ Հարությունյանը կատարում է Փաշինյանի հրահանգները, իսկ վերջինս էլ՝ Ալիևի։ Զոհրաբյանը անդրադարձավ նաև ընդդիմության գործունեությանը՝ քննադատելով ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը վերջերս բավականին կտրուկ էր արտահայտվել ընդդիմության որոշ քննադատների վերաբերյալ։

Ըստ Զոհրաբյանի՝ Սաղաթելյանը խրամատ փորեց ընդդիմության և ժողովրդի միջև՝ մեծագույն վնաս հասցնելով հենց ընդդիմադիր ուժերին։ Բանախոսը խոսեց նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գաղտնազերծած փաստաթղթի մասին՝ հաստատելով դրա հավաստիացումներն ու ներկայացնելով որոշ հիմնավորումներ։

--00—ԱՊ