Շահրամանյանի անունը բրոնզե տառերով կգրվի Բաքվի քաղաքական էլիտայի շարքերում, եթե չչեղարկի հրամանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Շահրամանյանն իրավունք չուներ Արցախի լուծարման հրամանագիր ստորագել, Արցախը գեղեցկության սրահ կամ «մասաժի սալոն» չէ, որ Սամվել Շահրամանյանը լուծարի, հասկանալի է՝ Ադրբեջանի ճնշման ներքո է եղել։ Մեկ ստորագրությամբ պետություն չի կարող լուծարվել, եթե Արցախի նախագահը չի վախենում Փաշինյանից, իսկ ես կարծում եմ վախենում է, պարտավոր է հրապարակային խոսքով հանդես գալ, բացատրել, որ ճնշման ներքո է ստորագրել նման անհեթեթ հրամանագիր։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Հայաստանի ու Ադրբեջանի խոսույթը, ճանապարհային քարտեզը նույնական է՝ Արցախի օրակարգը փակել, իսկ եթե Արցախի քաղաքական էլիտան դա ընդունում է, Շահրամանյանի անունը բրոնզե տառերով կգրվի Ադրբեջանի քաղաքական էլիտայի շարքերում»,-ավելացրեց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող այն հայտարարություններին, թե սահմանազատման գործընթացը պետք է առանձնացնել խաղաղության պայմանագրից, Զոհրաբյանը նկատեց, որ այդ կերպ Ալիևը հրաժարվում է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ 29,800 ք/կմ-ը, և եթե այն առանձնացվի պայմանագրից, սահմանազատման ժամանակ Բաքուն խնդիրներ կստեղծի և ռազմական գործողություններ կհրահրի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ