ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
ՀՀ «լամպչկա» իշխանությունները պետք է անհապաղ ազատեն Աշոտյանին, Մալյանին և մյուս քաղբանտարկյալներին։ Այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ի դիմաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի այցի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում նշեց քաղաքական-հասարակական գործիր Նաիրա Զոհրաբյանը։
«Ես այսօր ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ, սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարության փարոսը», որը լույս է տալիս բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի համար։ Պնդում եմ՝ այսօր կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Մամիկոն Ասլանյանը քաղաքական բանտարկյալներ են, ինչու՞ է ԵԽ գլխավոր քարտուղարն աչք փակում այս ամենի վրա։ Այս լամպն է Հայաստանի իրական ժողովրդավարությունը։»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ