ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Ուզում եմ տեսնել Նիկոլի դեմքը, երբ Պուտինը ընդունի իր նետած պատերազմի ձեռնոցը ու Զելենսկին գա Հայաստան, Զելենսկու՝ Հայաստան չգալը ճիշտ քայլ էր։ Հայաստանն այդքան կա՞, որ կարող է պատերազմ հայտարարել Ռուսաստանին։ Նրանց դեմ գործելով՝ Նիկոլը նաև «Դամոկլյան սուր» է կախում ՌԴ-ում ապրող 3 մլն հայի գլխին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական - քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլը կարծում է, որ Արևմուտքի առաջ հանվելով, հանձնվելով և ՌԴ-ին քացի տալով՝ Հայաստանի անվտանգությունը կապահովի։ Նիկոլը Հայաստանն ականապատել է, որ կողմ գնանք՝ տրաքելու ենք։ Նա Հայաստանի անվտանգային բարձիկները տրաքացնում է, պետականության վթարը մոտ է»,- ընդգծեց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
--00—ԱՊ