ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
Մարդկությունը բնականոն կյանքին կկարողանա վերադառնալ մեկ-երկու տարուց ոչ շուտ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից հետո։ Այս մասին հայտարարել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։
Ըստ Գեյթսի՝ մարդիկ երկար ժամանակ կվախենան վերադառնալ բնականոն կյանքին վարակվելու վտանգի պատճառով։
Գեյթսը նշել է, որ թեստավորման և հսկողության մեթոդները շատ երկրների թույլ են տալիս արագորեն հայտնաբերել հիվանդության օջախները և դրանք հսկողության տակ առնել:
«Իշխանությունը չի կարողանա մարդկանց վերադարձնել մարզադաշտեր, քանի դեռ ապացուցված չէ, որ բուժումը կամ պատվաստումը կարող են կանխել մահվան ելքը»,- ասել է Գեյթսը: