ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News
Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն և պատվաստումների ոչ բավարար տեմպերին՝ կորոնավիրուսի պանդեմիայի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, նման կարծիք է հայտնել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Հուսով եմ, որ վերջը սարերի հետեւում չէ։ Հիմարություն կլիներ ևս մեկ կանխատեսում անել, սակայն պանդեմիայի սուր փուլը կավարտվի 2022 թվականին»,-ասել է նա։
--00--ԿԿ