ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Կառավարությունը որոշման համաձայն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայրենական մեծ պատերազմի 287 վետերանների դրամական աջակցություն կհատկացվի՝ յուրաքանչյուրին 300 000 դրամի չափով: Որոշումն ընդունվեց կառավարության՝ ապրիլի 30-ի հերթական նիստի ժամանակ:
«Վետերանների համար միշտ շատ կարևոր է եղել զգալ պետության աջակցությունը և գնահատված լինելը: ՀՀ կառավարությունը մշտապես բարձր է գնահատել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում վետերանների ունեցած ավանդը և հնարավորության սահմաններում պարբերաբար աջակցել վետերաններին բարեկեցիկ և արժանավայել կյանք ապահովելու հարցում»,- նշվում է որոշման մեջ: