ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ռուսաստանի քաղաքաշինության նախարար Յակուշեւն ու նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Նրանց ախտորոշումը հաստատվել է համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ։
«Բուժում կստանամ բժիշկների հսկողության ներքո քաղաքային հիվանդանոցներից մեկում»,-նշել է Յակուշևը:
Քաղաքաշինության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տեղակալ Նիկիտա Ստասիշինը:
Հիշեցնենք, որ հինգշաբթի ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր իր կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին: