ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ռուսաստանի Դաշնության քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և նրա տեղակալ Դմիտրի Վոլկովը վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Քաղաքային հիվանդանոցների մեկում բուժում կստանամ բժիշկների հսկողության տակ։ Կապի մեջ կլինեմ»,- ասել է Յակուշևը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է հաստատվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ։ Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։