ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին` ժամը 17.45-ին, կամավոր բաժին է ներկայացել Տիգրան Բ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: