ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Իշխանական թիմի վրա համատարած հարձակում է։ Որոշ առանցքային անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներն ու ապօրինի գույքի բռնագանձման օրենքը նախկինների մոտ հիստերիա են բարձրացրել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը։
Պատգամավորի խոսքով՝ քաղաքական փոփոխություններ չեն սպասվում, իշխանության ղեկն իրենց ձեռքում է և այլ ուժերի հանձնելու մտադրություն չունեն։
«Սէֆիլյանին խորհուրդ կտամ ֆեյքերին հաշվել։ Ընդամենը 400-500 հոգին են, որոնք աղմկում են, թե ամեն ինչ վատ է, որովհետև մի քանի համգամանք գումարվել է իրար։ Ընդունվել են նախկինների համար վտանգավոր օրենքներ ու սոցիալական ցանցերում բարձրացված հիստերիայի պատճառը հենց դա է»,- կարծում է պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։