Հայաստանում կորոնավիրուսով վարակման 121 նոր դեպք է հաստատվել․ գրանցվել է 4 մահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News      

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսի  121  նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2507 է։ Ապաքինվել է 36 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1393  քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1071 մարդ։

Գրանցվել է մահվան 4 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 39 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 4-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24 հազար 942 քաղաքացի: