Հայաստանում կորոնավիրուսի 112 նոր դեպք է հաստատվել․ ապաքինվել է 40 մարդ

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News   

կորոնավիրուս

Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 112   նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2619  է։ Ապաքինվել է  40  մարդ, բուժում շարունակում է ստանալ 1462  քաղաքացի։ 

Ընդհանուր առմամբ ապաքինվել է  1111 մարդ։

Գրանցվել է մահվան 1 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 40 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 6-ի։

Ընդհանուր առմամբ թեստավորվել է 25 հազար  846 քաղաքացի: