ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News
Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսի 82 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 2148 է։ Ապաքինվել է 48 մարդ, բուժում շարունակում է ստանալ 1136 քաղաքացի։
Ընդհանուր առմամբ ապաքինվել է 977 մարդ։
Գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 33 է։ Մահվան ևս երկու դեպք գրանցվել է այլ պատճառով։
Թեստերի ընդհանուր քանակը՝ 22 հազար 177 է։