ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ։ Այս մասին ասված է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մայրաքաղաքի զարգացման ծրագրերը, նախանշել դրանց կատարման ժամկետները:
«Նախընտրական ծրագրում նախատեսված, ինչպես նաև ստեփանակերտցիների հետ հանդիպումների ժամանակ գրեթե ամբողջությամբ արձանագրել ենք լուծում պահանջող քաղաքային նշանակության հարցերն ու խնդիրները, և, խոստացածի համաձայն, ըստ առաջնահերթության՝ դրանք մշտապես գտնվելու են կառավարության և երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ: