ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News
Ձեռնարկատեր և հասարակական գործիչ Ռուբեն Վարդանյանը գրում է․
«Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ խոսեցինք Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման, լուծման ենթակա առաջնային խնդիրների ու հնարավոր համագործակցության մասին:
Խոսելով քաղաքի առաջնահերթ խնդիրների մասին, քաղաքապետն առանձնացրեց նաև մանկապարտեզների ավելացման հարցը: Այդպիսի «խնդրի» առկայությունն իսկապես ուրախացնում է ինձ: Սա նշանակում է, որ պատերազմին հաջորդած դժվարություններն այստեղ ապրող մարդկանց չեն հիասթափեցնում և նրանք շարունակում են իրենց ապագան տեսնել հայրենի քաղաքում:»։
--00—ԱՊ