ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանի սենատում (բարձրագույն պալատ) երկրի առաջին նախագահի դուստր Դարիգա Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելուց հետո նրա փոխարեն սենատոր է նշանակել Մաուլեն Աշիմբաևին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Մայիսի 4-ին Ղազխաստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի նախագահի աշխատակազմի առաջին փոխնախագահ Աշամբաևին սենատորի պաշտոնում էր նշանակել։
Մայիսի 2-ին Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկրի ղեկավարը սենատի պատգամավորի պաշտոնում Դարիգա Նազարբաևայի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանագիր է ստորագրել: Որոշման պատճառները մինչև այժմ հայտնի չեն: Ավելի ուշ Տոկաևը շնորհակալություն էր հայտնել Նազարբաևային սենատի նախագահի պաշտոնում արդյունավետ աշխատանքի համար: