ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
NTV հեռուստաալիքը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանվող միջոցների թուլացման մասին:
Ըստ այդմ՝ մայիսի 10-ից ժամը 11․00-ից մինչև 15․00-ն զբոսանքի կարող են դուրս գալ 65 տարեկանից բարձր անձինք։ Մայիսի 13-ից այդ նույն ժամերին փողոց կարող են դուրս գալ մինչև 14 տարեկան երեխաները, իսկ մայիսի 11-ից հանրապետությունում կսկսեն աշխատել վարսավիրանոցները, առևտրի կենտրոններն ու գեղեցկության սրահները։
Թուրքիայի իշխանությունները նաև որոշում են ընդունել հանել թուրքական մի շարք նահանգներից մուտքի և ելքի արգելքը։