ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հրամանով՝ Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Գեղարքունիքի ոստիկանապետ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպերից հետո Գեղարքունի ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Հակոբյանն ազատվել էր զբաղցրած պաշտոնից: Նա այդ պաշտոնին էր 2019 թվականի նոյեմբերի 12-ից: