ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հաստատել է, որ իրեն կնշանակեն բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ Այս մասին նա հայտարարել է Deutsche Welle-ի մեկնաբանության մեջ:
«Գործադիր կոմիտեի նախագահ, այլ ոչ թե քարտուղար», - հստակեցրել է Սաակաշվիլին:
Ընդ որում, Սաակաշվիլին չի կարողացել նշել պաշտոնում իր նշանակման ճշգրիտ օրը. ըստ ԶԼՄ-ների՝ դա կարող է տեղի ունենալ արդեն այսօր: