ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ևս մեկ պատժաչափ է ավելացվել՝ 4,5 տարվա ազատազրկում՝ սահմանն ապօրինի հատելու համար, գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Նշվում է, որ դա կավելացվի 9 տարվա ազատազրկմանը՝ խոշոր չափով բյուջետային միջոցները վատնելու համար։
Ընդհանուր Վրաստանի նախկին նախագահը կալանքի տակ կմնա 12 տարի 6 ամիս՝ նրա ձերբակալման պահից (2021 թվականի հոկտեմբերի 1-ից)։
--00—ՅՄ