ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News
Ազգային ժողովի նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վրա հարձակումը խուլիգանություն էր։ Հեղափոխության կարգախոսների փուչիկը պայթեց։ Այս մասին 24TV- ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի և Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։
Սամսոնյանը կարծում է, որ իշխանությունն իրենց լռեցնելու փորձ է կատարում, իսկ վարչապետի՝ միջադեպի վերաբերյալ ելույթը նշանակում էր՝ «այսուհետ ով կհամարձակվի խոսել, քննադատել, ծեծ կուտի»։
Պատգամավորը հերքում է այն մեղադրանքները, թե իրենք նախկինների շահերը սպասարկելու պատճառով են վրդովված, քանի որ ապօրինի գույքի բռնագանձման օրենք է ընդունվել։
Ավելին, նրա պնդմամբ՝ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է սկսել իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանից։
«Իշխանությունը պիտի պարզի՝ ինչպե՞ս և ո՞ւմ հովանավորությամբ է հարստացել նա»,- ասել է Սամսոնյանը։
Շարունակությունը՝ տեսանյութում։