ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News
Ծնվել է ապրիլյան պատերազմի օրերին ականի պայթյունից ոտքերը կորցրած զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Այդ մասին տեղեկանում ենք Թագուհի Օհանյանի ֆեյբուքյան էջից:
«Օրը սկսում ենք լավ լուրով: Լույս աշխարհ է եկել զինծառայող Դավիթ Գրիգորյանի առաջնեկը` Լյուսին: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում լուսավոր ապագա փոքրիկ հրաշքին»,- գրել է նա:
Դավիթը վիրավորվել էր Թալիշ գյուղում: Մարտակերտի հոսպիտալում նրա 2 ոտքն էլ անդամահատել էին, հետագայում նրա ոտքերը պրոթեզավորել են: