ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Մայիսի 10-ին` ժամը 10:46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի սկզբնամասում ճանապարհի երթևեկելի հատված քարեր են թափվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում (մոտ 4 քմ), ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է․ նոր քարաթափման վտանգ չկա։
Փրկարարների օգնության կարիք չի եղել։