ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Հայաստանում մայիսի 10-ի դրությամբ կա կորոնավիրուսայի հիվանդության գրանցված 138 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը 3313 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 58 մարդ, շարունակում են բուժվել 1928-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ վերականգնվել է 1325 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս մեկ դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 45 է։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 15-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 31590 քաղաքացի: