ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News
Մադրիդի «Ռեալը» գրեթե երկու ամիս տևած դադարից հետո մարզաբազայում մարզումները վերսկսել է։
Ֆուտբոլիստները անհատական ծրագրով կմարզվեն։ Նախատեսվում է, որ թիմը հաջորդ շաբաթ խմբային պարապմունքների կանցնի, բայց ոչ ավելի, քան 6 մարդ։
Իսպանիայում, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մրցաշրջանը անորոշ ժամանակով դադարեցվել էր մարտի 12-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լա լիգան կարող է վերսկսվել հունիսի 12-ին: