ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին։
Երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտնել է, որ առաջնությունը կսկսվի, եթե այն անցկացվի առանց հանդիսականների։
«Բոլորի համար վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար դա անհրաժեշտ է: Մայիսի 9-ից մրցաշարի վերսկսումը լավ նշան կդառնա միլիոնավոր ֆուտբոլասերների համար, նույնիսկ եթե տրիբունաները դատարկ լինեն», – ասել է Շպանը: