ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 25, 24 News
Հայաստանը դիմել է Ռուսաստանի Դաշնությանը՝ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում աջակցության խնդրանքով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ հաստատել, որ Հայաստանը դիմել է Երևանի և Անկարայի միջև միջնորդության համար: Ինչպես գիտեք Ռուսաստանը շահագրգռված է և ջանքեր է գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մեր երկիրը պատրաստ է ամեն կերպ դա շարունակել», - ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
--00—ՄՀ