ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյին Հերցլիայի Թել Ավիվ արվարձանում գտնվող իր տանը մահացած են գտել: Այս մասին տեղեկանում ենք bbc.com-ից:
Ըստ աղբյուրի՝ Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել, մահվան պատճառները դեռևս անհայտ են:
Աղբյուրը նաև նշել է, որ 57-ամյա Դյուը դեսպան նշանակվեց միայն փետրվարին, նախկինում դեսպան է եղել Ուկրաինայում:
Դու Վեյին Հերցլիահ ամուսնացած էր, ուներ որդի, բայց ընտանիքը դեռ նրա հետ Իսրայելում չէր: